Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընկերնե՛ր,
Ես ո՞նց չխենթացա...
280 ․ ․ ․ ․ ․ ․ ․
Այսպե՛ս է ահա, Պեր-Լաշե՛զ։
Ես փրկեցի կաշիս,
Բայց անողո՛ք եղա,
Երբ Կարմիր Բանակը կրկին
285 Մտավ քաղաք։
Օ, երեք օր չանցած ես ունեի արդեն
Կարմիր ձեռներ...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Հասկանո՞ւմ եք արդյոք, ‘ընկերնե՛ր,
290 Հասկանո՞ւմ եք արդյոք հիմա թե —
Ինչքա՜ն ենք ունեցել մենք է՛լ
Պեր-Լաշեզի պատեր։

Այս պատերի ներքո երբ ընկավ
Մեր վերջին ընկերը —
295 Այն օրից
Մեր կռիվը անվերջ, անընդհա՛տ է։
Պեր-Լաշեզի պատեր ինչքա՜ն ենք մենք

փորել․․․

Ըայց ունենք մենք մի պատ, ընկերներ,—
Եվ ուրի՜շ է, ուրի՜շ այդ մի պատը։

300 Մոսկովում է նա։
Հյուսիսում։
Այստեղից հեռո՛ւ է։
Զեզ ծանոթ է սակայն նրա ճամփան։
Եվ գիտե պայքարող բանվորը —
305 Լոնդոնում նա լինի, թե Ռուրում,