Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ կոչվում է նա՝
Կրեմլյան Պատ։
Պառկած են այնտեղ ընկերներ,
Որ պիտի պառկեին ձեզ հետ։
310 Նա մի կարմիր, մի նոր
Պեր-Լաշեզ է։
Բայց ուրի՜շ ուրի՜շ Պեր-Լաշեզ։
Հաղթանակի մի պատ։
Նրանով ենք փառքի մենք հասել,
315 Աշխարհը երկուսի կիսել։
Նրանո'վ ենք այսօր։
Հպարտ։

Մենք ենք փորել այդ պատը հաղթանակից

հետո։

Մեր շարքերի համար
320 Դա հաղթական կամա՛ր է։
Այնտեղի՛ց է անցնում մեր հիմնականը, հունը։
Պայքարո'վ ենք դրել
Ամեն մի քարն այնտեղ.
Հաղթանակո'վ հիմնել
325 Մեր Կարմիր Պանթեոնը։

Ձեզ գուցե ցնո՞րք է թվում,
Որ աշխարհում հիմա
Կարմիր Պանթեոն կա։
Եվ պառկած են այնտեղ քով-քովի
330 Մեր բոլոր ընկերները՝ Մոսկովում
Հոկտեմբերին ընկած։

Պառկած են նրանք, որ ընկան
Առաջին գրոհի՛ն մեր։