Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լենինը —
365 Դե որպես երկրագունդը։
Այսինքն՝ աշխարհը,
Որ հավաքել է կյանքը իր ջղերում։
Լենինը
Հավաքել էր իր մեջ —
370 Հիսո՛ւն հազար սերունդ։
Բանվորական, իհարկե,
Բանվորական սերունդ։

Դասակարգը
Դրել էր նրա մեջ իր ամբողջ մեծությունը։
375 նա եռանդ,
Կամք,
Եվ գիտությո'ւն էր

Դիսցիպլի՛ն էր Լենինը
Դասակարգի մի նոր,
380 Որ ձգտումներ ունի
Ընդհանուր։
Որ փոխելու է կյանքը
Հանուր։

Հարկավոր էր ամբողջ մի դասի
385 Ինչքա՜ն քրտինք ու ջանք,
Որ ծնվեր հանճար մի այնպիսի,
Ինչպիսին էր ինքը...
Ինշքա՜ն եռանդ էր պետք —
Արևմուտքից մինչև արևելք
390 Ու հյուսիսից՝ հարավ։