Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

450 Դի՜եր,
Դիե՜ր.
էշելոններ մսի։
Կարծում է գալիքը.
Անխուսափելին
455 Գալու է հյուսիսից։
Իհարկե, այնտե՛ղ է
Գլխավոր մեր բերդը։
Մեր գլխավոր ամրոցը —
Իհարկե, հյուսիսում է։
460 Կդիմանա`ր սակայն մինչև օրս մեր րձրդլ
Թե չիներ կյանքում,
Հնդուշինից Զանգու —-
Մեր կենդանի հոսումըւ
(Թե չլիներ մեր շունչը Փարիզում,
465 Չլիներ Լոնդոնո՛ւմ կամi
Երկրագնդի եթե
Յուրաքանչյուր մասում
Չբազմանար, չաճեր
Հոկտեմբերի հունդըt
470 Յուրաքանչյուր ինչում թե չշաչեր
Մեր պայքարի շռինդը հռնդուն —
Հիմա հո չէ՞ր Փարիզը գալարվի ներքևը
Հոգևարքի տենդում։
Տեսնում եմ`
475 Ներքևում ահա,
Փողոցների եռում, շառաչում —
Լսո՞ւմ եք`
Բառաչում է սարսափը: