Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բանվորական թաղերը խավարում —
480 Լսո՞ւմ եք —
Աղմկում են,
Խոսում են:
Որպես վրեժ մի ալ —
Հոսում է այնտեղից սարսափը
485 Դեպի էտուալ:
Նրա շուրջը,
Վրան
Իջնում է ահա աղջամուղջը.
Թանձրանում է վուալը,
490 Կորչում է մշուշում շրջագիծը լուսե։
Արդեն էտուալը
Դողում է, որպես տերև, գալիքների ահից։
Լսե՜ք, լսե՜ք, լսե՜ք.—
Այդ թաղերի վրա
495 Շուտով կելնե արեը, որպես դահիճ...