Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

'

V

Եվ ահա մի օր տաժանքոտ ճամփից
290 Հոգնած ու դադրած, հանգիստի համար-
Մենք մտանք Մեռած Քաղաքի շեմքից
Մեռած Քաղաքի փողոցները մառ։
Սարսափն էր սահում մեր մռայլ դեմքից,
Ու տենդում էր մեր սիրտը դիվահար։

295 Մեռած Քաղաքում ո՛չ մի մարդ չկար։
Եվ ամայացած շենքերը ավեր,
Մութ, մահատեսիլ, կույրերի նման
Փորած աչքերով նայում էին վեր։
Եվ չէին կարող նրանց հանդիման
300 Գետին չնայել հայացքները մեր։

Չգիտեմ ինչու — մենք մտանք մի տուն։
Անարև, անբիբ աչքերի նման
Նայում էին մեզ կասկածով անքուն
Պատուհանների խոռոչները լայն։
305 Շեմքի մոտ ընկած էր զարկած կատուն.
Այն ո՞վ էր արդյոք սպանել նրան։

Ներս մտանք։ Տեսանք` կոտրած թախտի մոտ
Ընկած էր մի կին` արնաշաղ ու մերկ։
Խոռոչի նման բացված ահահոտ`
310 Քրքջում էր կարծես բերանն արնաներկ։
Իսկ կոնքերն ու չոր ծծերն արյունոտ
Պատմում էին մեզ պղծումներ անելք։

Ցնդեցին գանգիս ճիգերը հետին.
Ուղեղս կարծես արդեն ի՛մը չէր։
315 Ու պար բռնեցին երկինք ու գետին,