Այս էջը սրբագրված է
ԷԼԵԳԻԱ, ԳՐՎԱԾ ՎԵՆԵՏԻԿՈԻՄ
I
Տեսի երկիրը ես Իտալիո,
Եվ Վենետիկը, և գոնդոլներ...
Այնտեղ շրջում էր պոետը մեր
Երազային իր տարտամ քայլով։
5
Չշլացած այն փարթամ փայլով,
Գեղեցկությամբ այն հեքիաթային,
նա օրորում էր երգով մի հին
Իր սիրտը, սիրտը դեռ դայլայլող։
Այնտեղ արևը քնքուշ բույրով
10
Ցողում էր ծովը այնպե՜ս հեշտին,
Իսկ նա հիվանդ էր հին մի վշտից,
Հին մորմոքից` իր սիրտը այրող։
Նա իր սրտով հին, հին քնարով
Եվ մատներով իր` արդեն անուժ`
15
Դեռ գուրգուրում էր հեռու մի հուշ —
Եվ այնպե՜ս, այնպե՜ս, այնպե՜ս անուշ
Նա փաղաքշում էր հուշը այդ ուշ,
Եվ ի՞նչ էր հուշը— մշուշ ու մուժ։ —