Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


II


Նա երազում էր Արփաչայր
20 Եվ հին Գյումրին իր հեռավոր —
Եվ այն, ինչ հին էր, հուշ էր, այլ էր —
Նրան թվում էր առավոտ
Նա ինձ ասում էր.— Հեռվում հեռու,
Ուր դա՛շտն է, դա՛շտն է Շիրակի,
25 Կա հին խրճիթ մի, մի տուն խարխուք,
Որ ազատվել է կրակից։
Այնտեղ հոսում է մի հաշտ առու
Եվ բարդիները երկնասլաց
Հիմա հիշում են երզը իրա
30 Եվ գլուխները թափահարում։
Նրանք թափում են թերթերը չոր,
Ծածկում խրճիթը հնամյա այն,
Ինչպես երգերը մահամնա,
Որ հեծկլտում են համր լացով։
35 Այն իր խրճի՛թն է։— Այնտե՛ղ է նա
Հյուսել երգերն իր ու երազել։
Այնտեղ վարդե՜ր կան, թերթեր դեղնած,
Այնտեղ երազ կա, ու երգ, ու սեր։

III


Նա դեգերել էր, եղել էր նա
40 Շատ ծովերում ու ցամաքներում
Եվ ամենո՛ւր նա, о ամենո՛ւր
Տեսել էր նույնը:— քաղաքներում
Գործարաններ էր տեսել նա բյուր
Ու գործավորներ, համր ու հլու,
45 Ու գործավորներ, ինչպես թաբուն: