Ուրիշ ուժեր են վարից հասնում 230
Ու բարձրանում են վեր՝ արևին,—
Այդպես մրրիկը այն կարմրակեզ,
Որ Հոկտեմբեր է հիմա կոչվում —
Բերեց երկրին մեր նո՛ր մի աճում
եվ աշխարհնե՛ր նոր հանեց հանդես։ 235
Եվ այդ աշխարհը, ուժը այդ մեր —
Օ, ա՛յլ է, ա՜յլ է, չեղած երբեք.
Որպեսզի գար նա, կյանքում հորդեր —
Դեռ հարկավոր էր հինը սրբել։
Այդ ուժը նո՛ր է, ձերին օտար, 240
Ձերին ներհա՛կ միշտ ու հակադիր,
Ինչպես փայտի՛ դեմ — հալած մետաղ.
Ինչպես ջրի՛ դեմ — հրի հատիկ։
Դա մեր բանակն է, ելած վարի՛ց,
Խուլ խավարի՛ց ձեր աշխարհի այն, 245
Որ մեր քրտինքը փոխում քարի՝
Եվ մեզ թողնում էր արյուն միայն։
Մեր կյանքը մութ էր ձեր աշխարհում,
Անդուռ նկուղ էր, անանց ձմեռ.
Եկավ պայքարը, ցուրտը ցրեց — 250
Եվ ձմեռի՛ տեղ — տեսանք գարուն։
Մենք մեր օրերը, այգը դարու
Հոկտեմբերից ենք հիմա հաշվում
եվ անաջող մի, հիմար սիրուց
Դեպի լեռները մենք չե՛նք քաշվում։ 255
Եվ սրտերում մեր — տրտունջ չկա.
Մենք հավատում ենք հիմա կյանքին.
Մեզ հմայում են գործ ու պայքար
Եվ հոգնությունը աշխատանքի։
Քո ճանապարհը աշխարհում այն 260
Դու գնացել ես մեն ու մենակ —