Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ մենք անթիվ ենք, անհուն բանակ
Եվ կառուցում ենք հիմա անահ
Մեր նոր աշխարհը՝ պայծառ ու լայն։
Եվ մենք ասում ենք.— Մե՛նք ենք հիմքը
265 Ամբողջ կյանքի ու մարդկության.
Ամբողջ աշխարհը հայրենիք է
Եվ աշխատանքը ու քրտինքը
Օ, նո՜ր աշխարհ մի պիտի տան —
Նրանց, ում կյանքը անիծել է,
270 Ով ճորտ է, մերկ է ու անտուն,
Բայց պայքարում են հիմա անդուլ
Եվ աշխատում են ստեղծել
Նոր մարդկություն մի անցավ, անցեց.․․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
275 Մեր երգը — սա է։ Եվ մենք հիմա
Խուլ աշխարհում մեր նայիրական
Բերել ենք ուժ նոր, ու թա՛փ, ու կա՛մք,
Որպեսզի կյանքը աշխարհի ա՛յն,
Որ դուք քանդել եք ու կործանել —
280 Վերաշինենք ու վերածնենք։ —
Եվ մենք անթիվ ենք ու անհաշիվ,
Մենք մեր երկրում ենք և ամենուր —
Եվ անաջող մի, հիմար սիրուց
Դեպի լեռները մենք չենք քաշվի։ —
285 Հիմա ելնում ենք մենք մեր կաշվից,
Հիմա հոգնում ենք, տնքում անքուն,
Որ մեր զնգուն՝ այն, հիմար Զանգուն
Քիլովատներ ու վոյլտեր հաշվի։
Ուր անապատ էր, դաշտ էր ամա,
290 Ուր լոկ երաշտ էր ու մահ բոցե —
Մենք ջրանցքներ ենք շինել հիմա
Եվ մեր դաշտերը ոսկեզօծեր։