Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

385 Եղել է, կյանքը, քնից զարթնել,
Դողում է հողր բեղուն բերքից
Ու շո՜ւրջր շուրջը, շուրջը երկրի —
Աշխարհը լա՜յն է ու անպատնեշ։
Աշխարհր դաշտ է մի համերաշխ,
390 Երկիրը ո՜նց է, ո՜նց է քրտնել...
Ապրում են շուրջր ժողովուրդներ՝
Եղբայրական ու հավիտյան հա՛շտ։
Եվ մա՛րդը, մա՛րդը ահա վաղվա՝
Հարվածներից հին մեջքը շտկած,
395 Ահա հայացքր, սիրտը իր պարզ
Եվ աշխարհում — իր քայլքը վստահ...
...................................................
Ահա՛ ցնորքը մեր անսահման,
Մեր երազանքը, վարպե՛տ— Սակայն,
400 Սա երազանք է մի այնպիսի,
Որ չի՛ տրվի մեզ խոսքերով սին,
Որի համար — օ, դարե՜ր, դարե՜ր —
Մենք պայքարել ենք ու պայքարել։
Ու պայքարում ենք։— Իհարկե՛ դու
405 Մեր երազին այս չե՛ս հավատում։
Դու երազում ես, այստեղ նստած,
Մարմանդ առու մի, մի խուլ բոստան
Եվ հեզ գառնուկ մի, որ բառաչե —
Սակայն այդ երգը — մեր երգը չէ՛...

VIII


410 Եվ լսի՛ր լսի՛ր, լսի՛ր վարպե՛տ,—
Իզուր ես հինը դու երազում
Եվ զո՛ւր է, զո՛ւ է սիրտդ հարբել
Անմխիթար այդ, սին երազով։