Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իզուր է սիրտը քո գազազում
415 Երկրի հանդեպ մեր վերածնվող.
Ո՛չ մեր երկիրն է շվայտ Հռոմ
-Եվ ոչ էլ ինքդ — նոր մի Նազոն։
Իզուր ստին այդ, մթին գերի՝
Դու անիծում ես ուժը մեր նոր.—
420 Դու այդ ուժի՛ց ես փախել ելնող
Եվ ո՛չ թե, ո՛չ թե արքաներից։
Եվ դաս եթե դու երկիրը մեր
Եվ նույնը, նույնը, նույնը մնաս —
Մե՛ր նոր արևը չի՛ գուրգուրե
425 Քn այդ երգերը մահամնա։
Քեզ կընդունե այն աշխարհը հին,
Որ դեռ ծամում է մամուռ ու ցեց.
Բայց այդ արևը ձմեռային
Դժվար թե սիրտդ տաքացնե։
430 Եվ կմնաս դու տխուր ու ծեր,
Այդ նույն ձմեռը քո ցուրտ հոգում,
Եվ հուսահատ ու որբ կլինես
Ինչպես հեռու այս Վենետիկում...