Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


II



Քսանըվեց հոգի են նրանք —
Եվ խոհուն, մտազբաղ են բոլորը։ —
Առջևից գնում է նա-
20 Երկաթյա Կարմիր Կոմանդորը։
Քայլերով հաստատ. համաչափ,
Հետևում են նրան ընկերները,
Ընթանում են քայլերով շտապ,
Շտապում են դեպի վիշկաներր։
25 Աննկատ, ձուլված ամենքին,
Քայլում են նրանք դեպի ծովը,
Ողջունում են ջրերր դեմից,
Համբուրում է հովը։
Համբուրում է դեմքերը քամին,
30 Շշնջում է խոսքեր հյուսիսի.
Երկաթյա շքախումբ է դա մի —
Գնում է զորահանդեսի։ —

III


Քայլերով հաստատ, համաչափ
Ընթանում են նրանք խմբովին,
35 Անցնում են բուլվարի միջով,
Մոտենում են ծովին։
Խփում է ծովը ափերին,
Երկինքր գորշ է, կապար,
Ճոճվում են նավերը սևերիզ՝
40 Շղթայով ափին կապած։
Իսկ հեռուն — ուրի՜շ նավեր,
Կողերով ծանր նստած՝
Սահելով գնում են վեր —
Դեպի Պարսկաստան...