Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լսում են նրանք այնտեղից
Բյուրավոր ոտքերի դոփյուն.
75 Քրտի՛նք է բարձրանում հանգերից։
Մի կուրծք է անդուլ տրոփում:
Նայում են հրճվանքով անհուն —
Ու խնդուն եռանդով ջամբած՝
Կոմանդորը ձեռքով է անում,—
80 Ու թեքում են նրանք ճամփան...

V


Ու, կրկին հեռուն նայելով,
Քայլերով հաստատ, համաչափ,
Անցնում են նրանք Բայիլով,
Մտնում են քաղաքը նվաճած»...
85 Տարինե՜ր են անցել կորովի,
Սուրացել, գնացել անդարձ —
Ու ելել է նահանջող ծովից
Մի ամբողջ նո՜ր նավթանտառ։
Ուր ծովն էր առաջ շառաչում
90 Եփվելով զուր եռանդից —
Վիշկանե՜ր են հիմա աճում,
Վիշկաներ անծայր, անթիվ։
Թնդում է երկիրը նվաճած,
Շնչում է եռանդ ու կրակ,
95 Անցնում են քայլերով համաչափ,
Երկաթե քայլերով նրանք։
Դեմքերով վառված արևից՝
Մազութով, մրով ծեփած՝
Վիշկաները կեցած բարևի
Ասում են.— Բա՜րև, Ստեփա՛ն...