Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Տոկացե՛ք, ընկերնե՛ր, մենք ձեզ հե՛տ ենք
130 Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին,
Որ անցնենք այս նեղ արահետը
Եվ հասնենք ցանկալի կյանքին...»:

VII


Շշնջում է Կարմիր Կոմանդորը
Փոկերի աղմուկի միջից —
135 Եվ լսում են, լսում են բոլորը
Նրա ձայնը ջինջ ու վճիտ։
Ու անտես ամենքին, ինչպես ռիթմը,
Այնտեղից ելնում են նրանք,
Թողնելով սրտերում հուր շռինդ մի,
140 Վառելով անմար մի եռանդ։
Ու կրկին, հրճվանքով անհուն,
Գլուխը բարձր ու ուղիղ՝
Կոմանդորր ձեռքով է անում
Եվ փոխում են նրանք ուղին։
145 Հռնդում է դեմից քամին,
Բայց անշեղ քայլերով նրանք
Անցնում են Բալախանի,
Մտնում են գործարան ու հանք։
Շրջում են այդպես ամենուր,
150 Մտնում են գործարան, զավոդ,
Դեմքերին իջնում է մուր,
Շորերին նստում է նավթի հոտ։
Եվ մինչև բարձրանում է օրը,
Դառնում է թնդացող ցերեկ —
155 Շրջում է Կարմիր Կոմանդորը,
Լինում է ամենուրեք։