Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձուլվելով դարձող փոկերին,
Աղմըկող ռիթմերի միջից
Խոսում է ընկերներին
160 Իր ձայնով հաստատ ու վճիտ։
Ու, ռիթմի նման անտես,
Ձուլվելով սրտերին նրանց —
Շշնջում է, շնչում է անվերջ,
Անդադար ավյուն ու եռանդ։

VIII


165 Եվ ապա, երբ դառնում է օրը
Շառաչուն, թնդացող ցերեկ —
Իրարից բաժանվում են բոլորը,
Ցրվում են ամենուրեք։
Մտազբաղ, գլուխը թեքած,
170 Քայլերի համաչափ զարկով —
Ստեփանը գնում է Ցեկա,
Ջափարիձեն — դեպի Սովնարկոմ։
Գնում են և մյուս ընկերները,
Ամենքին անտես քայլերով
175 Անցնում են բոլոր փողոցները,
Մտնում են հիմնարկները բոլոր։
Սրտերում անբոց մի կրակ,
Պայքարում կոփված խոսքերով
Ամենուր շնչում են նրանք
180 Անդադար եռանդ ու կորով։
Աշխատանքը անտակ է, մեծ է,
Թշնամին անտես ու դժնի —
Եվ շրջում են այդպես Քսանըվեցը,
Մինչև իրիկունը իջնի։
185 Շրջում են անվերջ, շշնջում են,
Առօրյա աշխատանքը հսկում,