Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15 Երբ եկավ, նստեց նա ու հպեց պատին
Մեր ըմբոստ քաղաքն ու պրոլետարիատին։
Տոմսոնի կոշիկն էր քաղաքում տիրում.—
Թշնամին դաժան էր, բարեկամն — հեռու...
Բայց ե՞րբ է բանվորը լռել աշխարհում,—
20 Նա խուլ պայքարո՜ւմ էր, անդո՛ւլ պայքարում։

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ — Բաքու,-—
Որքա՜ն հեքիաթնե՜ր կան այս գորշ քաղաքում...

Այդ մութ օրերին էր, երբ մի օր բերին
Լցրեցին բանտերը մեր ընկերներին։
25 Եվ վաղ առավոտը, հանկարծ, դեմուդեմ —
Մեր վտիտ տղին այս կանչեց Կոմիտեն։
Գաղտնի Կոմիտեն մեր կանչեց ու ասաց.
«—Դու քաջ կոմերիտ ես՝ հասակդ առած,
Քո հայրը բանվոր է, ինքդ— պրոլետար.
30 Տեսնո՞ւմ ես թղթերը.— վերցրո՛ւ ու տա՛ր։
Մերոնք գործադուլ են պատրաստում արդեն.
Այս խոզ գնդապետը ելել է մեր դեմ —
Ուզում է ողջի՛ն նա դարձնի գերի.
Կտանես այս թղթերը նրա զորքերին,
35 Կմտնես փողոցները խռիվ ու բանուկ —
Իբրև թե աֆիշ ես հանգիստ բաժանում»։ —

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ — Բաքու,—
Որքա՜ն հեքիաթնե՜ր կան այս գորշ քաղաքում...

Հրճվանքից շողաց մեր քաջ տղի հոգին,
40 Կարծես թե նա տերը դարձավ քաղաքի.
Աչքերում ցոլաց մի խնդություն անհուն.—
Տեսեք՝ ինչ գործե՜ր են նրան վստահում...