Ճերմակ թերթիկները գրպանը խոթեց.—
Իսկի չվախի՛ թող գաղտնի Կոմիտեն։ 45
Ու վազե՛ց, վազե՛ց նա սրտի դողոցով.
Դիմացից՝ մի վա՛շտ էր անցնում փողոցով.—
Զսպելով սրտում իր մի կրծող, մութ բան —
Մոտեցավ նրանց նա ու ասաց «գուդբայ»...
Ասաց, ծիծաղեց նա կամաց, ինքնիրեն — 50
Ու հանեց թերթիկները, սկսեց ցրել...
Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ — Բաքու,—
Որքան հեքիաթնե՜ր կան այս գորշ քաղաքում...
Այս ի՜նչ քա տղա՛ է, այս ի՜նչ լավ ցրիչ...
Բոլոր զինվորները մեկ-մեկ վերցրին. 55
Սակայն հայհոյանքը կոկորդում զսպած՝
Մեր տղի գլուխը արնոտեց սպան։
Հարվածեց, գլուխը արնոտեց տղի —
Կարմիր կաթիլները թափվեցին հողին...
Բայց երկրորդ հարվածը երբ օդում շողաց — 60
Արդեն չքացել էր, կորել էր տղան...
Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ — Բաքու,—
Որքան հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում
Հևիհև հասավ մեր Կոմիտեն տղան.
Արնոտած երեսը հրճվանքից շողաց. 65
Կապեցին գլուխը, դրին անկողին.
Ուղարկող ընկերը համբուրեց տղին...
Հետո գործադո՛ւլ մեծ եղավ քաղաքում —
Ելան բանվորները — ու հաղթեց Բաքուն։
Ամբողջ պրոլետարը կանգնեց դեմուդեմ — 70
Խոզուկ Տոմսոնի՛ն այն հաղթեց Կոմիտեն...