Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լիպարիտ էր դարձել նա, իմ ընկեր Լիպոն.
Արշավում էր բանակում՝ ռազմի շապիկով։

Նա զինկոմն էր մեր գնդի, մեր գնդի հոգին.
40 Անճանաչ էր համարյա՝ գորշ շինելն հագին։

Ճանաչեցի սակայն ես։— Մոտեցա նրան,
Ասի՛ հիշո՞ւմ ես, Լիպո, Կարսը նայիրյան...

— Հիշո՞ւմ ես չարխը քո էն...— Նա ժպտաց ու խիստ
Ասաց.— Գնում ենք էգուց. պատրաստվի՛ր, Եղի՛շ։

45 —Դե, էն չարխը... նա չկա՛... չկա... Հիմա մենք
Ուրի՜շ չարխեր պիտի այս աշխարհում շարժենք։

— Բախտախաղ չէ սակայն սա, այլ կռիվ ու կամք.
Լուսաբացին մենք պիտի առաջանանք...

— Դաշնակը խաղ է կարծում, հանաք է անում...
50 Դե, կխոսենք մի լավ — Երևանում...


...Լուսաբացին մենք անցանք գրոհի,—
Լուսաբացին խփեցին Լիպոյին...

Լուսաբացին նա ընկավ կռվում,
55 Երբ հաղթանակն էր վառվում, փռվում։

Ընկավ կռվում
Մեր զինկոմն արի.
Ընկավ Լիպոն
Երևանի
60 Ճանապարհին...