Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

...Լուսաբացին Երևանը երևաց.
Լուսաբացին մենք մտանք Երևան։

Լուսաբացին մեր բանակը հաղթական
Քաղաք մտավ՝ հետը կարմիր մի դագաղ...

65 Լուսաբացին ո՛չ մի «ախ» —

Սակայն —

Լուսաբացին դրոշներ հուրհուրան
Իջան ընկեր Լիպարիտի
Վրա...

70 Խոնարհվեցին դրոշները բանակի —
Ու պառկած էր իմ ընկեր Լիպոն՝
Ռազմի կարմիր իր զգեստներն հագին։

— Փա՜ռք քեզ, փա՜ռք քեզ,
Մեր զինկոմ
75 Արի.—
Փառք, որ ընկար
Հաղթանակի
Ճանապարհին...


80 Հիմա Լիպոն իմ չկա, նա չկա հիմա,—
Ո՞վ չի սակայն երազում այդպիսի մի մահ

Նա պառկած է
Կոմունարների
Այգում.
85 — Փա՜ռք քեզ, ընկած