Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր քաջարի
Զինկո՛մ։

Դու պայքարի
Դրոշ եղար
90 Վառ մի.
— Թե տեսնեի՜ր ի՜նչ է դարձել
Մեր Բանակը
Կարմի՛ր։

Նա աշխարհում բանակն է, օ, առաջի՛ն։
95 Եվ ո՛չ մի ուժ լի՛ դիմանա առաջին։

Ննջի՛ր խաղաղ
Կոմունարների.
Այգում.
— Փա՜ռք քեզ, ընկած
100 Մեր քաջարի
Զինկոմ...