Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱԼԼԱԴ ԳԵՂՋԿԱԿԱՆ



(Աղջիկները պարում են ու երգում)



— Սիրո՛ւն աղջիկ, ո՞ւմն ես սիրում աշխարհում —
Սավետական էս մեր սիրուն աշխարհում։

— Քաղքից էկած էն տղին եմ ես սիրում,
Ճակատը բաց էն տղի՛ն եմ ես սիրում,
5 Աչքերը շող էն տղին եմ ես սիրում,
Մաշին քշող էն տղին եմ ես սիրում...

— Ընչի՞ համար դու չես սիրում էն տղին,
Բոյը սիրուն, բուսը սիրուն էն տղին,
Հոնքը կիտած, բեղը սրած էն տղին,
10 Գլխին սև-սև փափախ դրած էն տղին,
Մաուզերը կողքից կախած էն տղին,
Մեր հանդերից հեռու փախած էն տղին...

— Ընչի՞ սիրեմ բեղերը ցից էն տղին,
Հո՛ղը դնեմ սև ու անսիրտ էն տղին,
15 Ձեռքը տռուզ, խելքը տռուզ էն տղին,
Թալան տվող, լիրբ ու հարուստ էն տղին,
Մաուզերին ձեռքը դրած էն տղին,
Ըռանչպարի շիվան ու լաց էն տղին...