Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Էն ո՞նց եղավ, որ քեզ սիրեց էն տղեն։
20 — Շեկ մազերի՛ս աչքը չռեց էն տղեն,
Արնոտ աչքը վրես ածեց էն տղեն,
Մաուզերից կրակ բացեց էն տղեն,
Ալևորիկ մորս ծեծեց էն տղեն,
Ջահել սրտես արուն ծծեց էն տզեն․․․

25 — Ե՞րբ պատահեց էդ բոլորը աշխարհում։
— Երբ դեռ սև էր խալխի օրը աշխարհում,
Երբ դաշնակի ձեռն էր տիրում աշխարհում,
Երբ ունևոր-տե՛րն էր տիրում աշխարհում,
Երբ ռանչպարին արև չկա՛ր աշխարհում,
30 Երբ ռանչպարի օրն էր խավա՛ր աշխարհում․․․

— Էն ո՞նց եղավ՝ քշեց հորըդ նա գեղից,
Եկավ, քշեց քաջ ախպո՛րդ նա գեղից,
Կրակ տվեց, ավար հանեց նա գեղից —
Քիչ էր մնում՝ քեզ էլ տաներ նա գեղից․․․

35 — էդ էն կրակ, ցավ տարին էր մեր գեղում,
Երբ սև կրակ ու արին էր մեր գեղում,
Ըռանչպարը թվանք առավ մեր գեղում,
էն սև տղեն մի հավ դառավ մեր գեղում։

Հետո էն սև Սեպուն էկավ մեր գեղում,
40 էկավ, փռեց կրակ ու ցավ մեր գեղում,
Ըռանչպարին գերի արավ մեր գեղում,
Արունն էլավ — սելավ դառավ մեր գեղում...
— Թվանք առած՝ փախավ հերըս մեր գեղից,
Հետը փախավ քաջ ախպերըս մեր գեղից,
45 Ինչքան ռանչպար-տղամարդ կար — մեր գեղից
Ելան գացին Ղազախու սար մեր գեղից...