Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հետո էկավ, գեղը տիրեց էն տղեն,
Շեկ մազերիս աչքը չռեց էն տղեն,
Արնոտ աչքը վրես ածեց էն տղեն,
50 Մաուզերից կրակ բացեց էն տղեն,
Ալևորիկ մորս ծեծեց էն տղեն,
Ջահել սրտես արուն ծծեց էն տղեն․․․

— Հետո էկան վառման օրեր, հետո կռվի օրեր էկան,
Գեղից գացած իմ ախպերներ պոպոզավոր,

հուրհեր էկան․

55 Ալևորիկ իմ հե՛րն էկավ,
Իմ բայլշևիկ ախպե՛րն էկավ...

— էն օրվանից, երբ ախպերս էկավ գեղ,
Երբ բայլշևիկ, ռանչպար հերս էկավ գեղ —
Կարմիր գարուն, կանաչ արև էկավ գեղ,
60 Բանվոր տղից, քաղքից բարև էկավ գեղ...
Մաշին նստած՝ բանվոր տղեն էկավ գեղ,—
Ոնց որ գարուն մի հրեղեն — էկավ գեղ...

— Ընչի՞ համար էլ ես սիրեմ էն տղին,
Մազերը սև, աչքերը սև էն տղին,
65 Հոնքը կիտած, բեղը սրած էն տղին,
Գլխին սև-սև փափախ դրած էն տղին,
Մաուզերը կողքից կախած էն տղին,
Մեր հանդերից հեռու փախած էն տղին...

— Իմ ուզածն է քաղքից էկած էն տղեն,
70 Աչքերը բաց ու սիրտը բաց էն տղեն,
Գլխին կաշվե գլխարկ դրած էն տղեն,
Ըռանչպարի սրտով սիրած էն տղեն․․․