Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՄԲԱՊԵՏ ՇԱՎԱՐՇԸ



I


Փողոցում լռություն էր ու թանձր խավար,
Առավոտը մոտ էր, բայց դեռ չէր բացվում —
Իսկ հյուրանոցում խմբապետ Շավարշը
Խմում էր, խմում էր ու մուժով լցվում։
5 Խմբապետ Շավարշը:— Մի հաղթ տղամարդ,
Երեսին՝ վերից վար՝ դաշույնի հարված.
Այդ հարվածն համարում էր իր դեմքի զարդը
Մանավանդ, երբ դժգոհ էր ու մի քիչ հարբած։
Այդ հարվածն — ու բեղերը։— Դեղին, ոլորած
10 Երկու խուրձ հրեղեն, երկու առու,
Որ, ծանր, իջնելով կզակի վրա —
Նրան տալիս էին «քաջի» համարում։
Եվ մռայլ աչքերը՝ բիբերում արյուն,
Եվ խիտ հոնքերի գերանդին․․․
15 Նա իրեն համարում էր — անհաղթ արու,
Որպես հրաշք՝ ելած հայ ցեղի արգանդից։
Շավարշը խմում էր։— Լուռ, մռայլ բազմած,
Սեղանի գլուխը, որպես ամպ ծանր․
Եվ ամեն մի բաժակը քամած
20 Նրան դարձնում էր ավելի համր։
Մենակ չէր Շավարշը։— Նրա հետ նստած