Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռսացած սպաները։— Օսլայած տղերք,
Ձեռքերին՝ ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա՛։
55 Ո՛չ զենք են տեսել, ո՛չ կռիվ։— Մերկ
Աղջիկներ են միայն տեսել դրանք․․․
Եվ դրանք ահա, այդ լակոտները
Որոնց ինքը կարող է տանել բաղանիք —
Ուզում են, որպեսզի խմբապետները
60 Իրենց ձեռքին դառնան կույր խաղալիք։
Ուզում են տիրանան երկրին, բանակին,
Հաստատեն ռսացած մի իշխանություն.
Բայց ո՞նց նա կռանա դրանց տակին․
Կնի՞կ է ինքը, թե կատո՞ւ․․․
65 Իսկ Դրոն, իգդիրցի այդ խմբապետը,
Որ եղել է հերոս, անվախ տեռորիստ,
Դրոն — նրանց հետ է
Եվ ուզում է դառնա մինիստր։
Ռազմական մինիստր։— Լա՛վ։ Լա՛վ։
70 Հետո։ Ի՞նչ պիտի անի հետո նա։
Դե, որ մինիստր դառավ —
Կարող է բոլորին տա գետնովը։
Կարող է հավաքի իգդիրցիներին,
Բռնոտի բոլորին, զինաթափի,
75 Սպանի, ջանդակները շներին քցի,
Որ ծաղկի իր շտաբը...․
Խռնվեցին մտքերը Շավարշի գլխում.
Գլուխը ծանրացավ. լցրեց ու խմեց։
Սրտում մրմռացող կասկածը խուլ
80 Դառնում էր հետզհետե մեծ։
Դե, Դրոն — թաղավոր է։— Դեռ երեկ էր
Սպանեց իր տղերքից երկուսին,
Որովհետև այդ տղերքը
Հարբած՝ թքել էին մեկի երեսին։