Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

85 Կառքից իջեցրել էին ու դեմքին թքել․
Հետո դուրս էր եկել, որ մինիստր է․․․
Դե, տղերքը — հարբած են եղել․
Հարբածին էլ ի՞նչ մինիստր։
Թքել էին դեմքին ու նստել նրա կառքը,
9O Մինիստրի կառքը,— վա՛յ, հարամզադե՛ք․․․
Բայց հո չկործանվե՞ց աշխարքը․
Մինիստրը աշխա՞րք էր ազատել․․․
Իհարկե, սխալ էր։ Իհարկե, Դրոն
Վարվել էր անվայել, վարվել էր տմարդի․
95 Խաբելով կանչել էր նրանց միլիցատուն —
Այդպես չի վարվի տղամարդը։
Խաբելով կանչել էր, թե կների․
Տղերքն էլ եկել էին,— և ահա միամիտ
Նրանց հանել էին կամերից
100 Ու կռնակից խփել... Միայն մի
Ինչ-որ հարբած մարդու ներկայությամբ...
Սուս ու փուս։ Գաղտագողի։ Անձեն։
Ո՞վ գիտե Դրոյին... Ինչքա՜ն է նա
Այդպես գաղտագողի հնձել․․․
105 Մեկը — Թևիկն էր, Եգորի եղբայրը․
Եգորը Դրոյին կների՞։— Ոչ։ —
Ահա նստել իր մոտ — խմում է անդադար
Ու հարբած՝ համբուրում է ընկերոջը —
Կարսեցի Հարոյին։ Լա՛վ։ Լա՛վ։
110 Եգորը իր մարդն է այսուհետև։
Եղբոր պես լինելու է մոտիկ, հալալ,
Նույնիսկ կռվեն եթե։
Ա՛յ քեզ մինիստր․․․ Ա՛յ քեզ Դրո։
Ա՛յ քեզ խմբապետ քաջ․․․
115 Ձեռքը խփեց սեղանին Շավարշը —
Հողը դողաց։