Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ մենք, մի վայրկյան հանգստի համար,
Կանգնեցինք լեռան ճերմակ գագաթին,—
Նայեցի հեռռւն։— Վարը, հողմավար,
400 Ծովն էր աղմկում գանգատով մթին։
Զարնվում էին ջրերը իրար,
Ու խոզ, ու տխուր մորմոքում էին։

Արճիճի նման գորշ, անփայլ ու մութ
Փռվել էր իմ դեմ ծովը հողմակոծ։
405 Գորշացել էին ջրերը կապույտ
Ու գորշ էր թվում աշխարհը ամբողջ։
Եվ ինչ-որ մի խոր ու տխուր խորհուրդ
Համակեց հանկարծ էությունս ողջ։

Եվ ծեր, ծովի պես, ծանրացավ հոգիս։
410 Ու կատակ թվաց արած գործը մեր։
Բայց լուռ բարձրացա, քայլեցի նորից։
Թնդանոթները թնդում էին դեռ։
Լցվել էր հոգիս անբառ մի կսկիծ՝
Թվում էի ինձ մենա՜կ ու անտեր։

415 Հանկարծ կանգ առա ես ձորամիջին։
Այլանդակ մի դի փռված էր իմ դեմ։
Նրա մոտ ընկած վիրավոր մի ձի
Զղաձգորեն մեռնում էր արդեն։
Հե՜յ, մի քիչ առաջ, հլու իր սանձին՝
420 Սա՛ էլ էր փախչում այս վայրից գեհեն։

Ո՞ւր էիր խախչում, խղճո՛ւկ անասուն․․․
Թեզ քո տերն այստեղ ծեծելո՞վ բերեց։
Բայց նա չգիտե՞ր, որ այս երազում
Միայն Մա՛հն է տեր՝ անողոք ու մեծ։