Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դոլմանը շոյող է, ինչպես զեփյուռ,
Ձիերի դոփյունը, ինչպես երգ...
150 Առջեից — տավարը, հետևից — աշիրաթը՝
Շավարշի աշիրաթը.— խնուսցիներ,
Որոնց տեղահան էր արել —
Պատերազմի թաթը —
Ու աշխարհում ցրել։
155 Շատերը՝ կորցրած տուն, տեղ,
Ընտանիք, երեխեք, հայր, մայր,—
Այժմ պատրաստ էին ամիե՛ն ինչ քանդել
Մի լավ ձիու, կամ մի բեռ ալյուրի համար։
Ով էլ հանդիպեր, ումն էլ լիներ.
160 Ռսի, թուրքի, հայի — միևնույն չէ՞։
Միայն թե քաղցից չոռնար կինը.
Միայն թե երեխեն շունչը չփչեր։
Խնուսից — Ալաշկերտ։ Հետո Կարս։
Ցուրտ, մերկ, սով, տիֆ։
165 Ինչքա՜ն, ինչքա՜ն մեռան,
Քաղցից, կամ ետ չեկան ֆրոնտից։
Ամբողջ ճանապարհը — դիակներ, մահ։
Ով որ մնաց՝ մնաց։ Հասան վերջապես
Այն ոսի երկիրը, որի համար
170 Այնքան արյուն էին իրենք թափել.․.
Հասան։ Թափվեցին կիսամերկ։ Եվ ի՞նչ,
Մնացին երկնքի տակ բաց,
Ցուրտը հետևից, քաղցն առջևից —
Ու, օգնություն, ոչ բան։
175 «Ռուսահայ եղբայրնե՜րը»... հա՜— հա՜...
Ընդունեցին — թորքից վատ, այո՛.
«Ռուսահայ եղբայրնե՜րը»․․․«Հայրենի՜ք». «Հա՜յ»
Կուշտ, ականջները դինջ, ապահով։