Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բաց֊կարմիր թանաքի նման Երևանի վրա
Թափվում էր հորանջող ու մգլած այգը —
300 Եվ Եգորի հայհոյանքն էր ողջունում նրան,
Միայն այդ հայհոյանքը։—Քաղաքում դեռ
Մարդիկ քնած էին ծանր, տագնապալի քնով,
Եվ բացվող առավոտը անտանելի մի բեռ էր,
Որ իջնում էր կրկին իր անմխիթար հունով․ —
305 Քաղաքը դեռ քնած էր լուռ, համր, ծանր,
ներքևը միայն, հյուրանոցի առջևը, փողոցում
Կանացի՞, մանկակա՞ն, թե՞ պառավային մի ձայն․
Վնգստալով օդն էր սղոցում․—
Շավարշը մտածում էր. հարկավոր էր իսկույն

որոշեր՝

310 Հարկավոր էր գնալ, կամ չգնալ․ մնում էր
Մի֊երկու ժամ միայն։— Եվ նա .որոշեց․—
Նա կգնա, բայց մենակ․ խումբը՝
Կազմ, պատրաստ՝ կսպասի քաղաքից դուրս,
Փարաքարի մոտի այգիներում. հետո —
315 Հետո հայտնի կանի։— Զինվորներից լոկ չորսը․․․
Կգնան իր հետ առավոտուն.—
Եգորը, Ղաչաղը, Թաթիկը, Հարոն.—
Հենց սրանք — բավական են․ կարո՞ղ է՝
Թող հարձակվի Դրոն.—
320 Բայց ո՞վ է... նրա ձեռքը... պահողը...
Կարող է բանտարկի։ Կարող է հանկարծ
Սպանի տղերքից սրան, կամ նրան։
Ոլորեց Շավարշը իր պղտոր հայացքը —
Հիշեց արյունոտ այն տեսարանը․—
325 Միլիցիատան բակում, ավազին,
Իրար կողքի ընկած — երկու դիակ.
Իգդիրցի Թևիկը և Աղասին՝
Լուռ, արնաշաղախ, միայն