Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծոծրակների վրա — փոքրիկ վերքեր․
33Օ Խփված էր կռնակից... Այդպե՛ս։ —
Դեպի մաուզերը տարավ
Շավարշը իր ձեռքը․
Արյունը գլուխը խփեց —
Հարբեց...
335

  ․   ․   ․   ․   ․   ․   ․   ․

Դա ո՛չթե քամին է փողոցում շաչում,
Եվ ոչ Էլ հրթիռը հրդեհում խավարը,—
Իր խմբի տղերանց հետ դա հյուրանոցում
Խմում, աղմկում է խմբապետ Շավարշը։
340 Այդ նա էր, որ տարավ ձեռքը մաուզեր։
Հանեց. քաշեց․— և վաղ առավոտվա մեջ
Չարագուշակ, դաժան երգեց մաուզերը
Արյան, մուժի, մահի, ասպատակի երգ...
Հետո ձայնակցեցին նրան մյուսները՝
345 Եգորը, Թաթիկը, Ղաչաղ Սաքոն,—
Իսկ քաղաքը, սմքած, դեռ քնել էր
Ու զառանցում էր մաուզերի կրակոց։ —
Ինչպես տիֆով հիվանդի զառանցանքում հրե,
Նախճիրի պես բացվող առավոտվա ֆոնին
350 Գծելով տագնապի հնչնագրեր —
Երգում էր մաուզերների սիմֆոնին։
Կրակում էին տղերքը — բաց պատուհանից․
Իրար կողքի կանգնած, հայացքները դեպի

լուսաբացը,

Համազարկը թռչում էր տանիքից֊տանիք,
355 Առավոտվա միջով, որ նրանց պես հարբած էր։
Պղտոր առավոտվա միջով, առավոտվա մեգին,
Քաղաքի վրայով, որ զառանցում էր,—
Սավառնում էր խմբապետ Շավարշի հոգին,
Հարբած, մռայլ, դաժան, ինչպես ձյունը,