425
Էլ ինչո՞ւ էր նա ավերել ուզում,
Այս դաժան մարտին ո՞վ նրան հրեց։
Տե՛ս այլանդակված այժմ ընկած է նա։
Սևացել է, տե՛ս, արճիճի նման,
Անթաղ, անշիրիմ այստեղ կմնա, 430
Ոչ ոք չի' Փ«րՒ ն?ան 4երե1մ” ’
Ոչ որ չի՛ տխրի, որ նա զոհ եղավ
Մի արնածարավ, անիմաստ ցասման։
Չգիտեմ ինչու, կամքիս հակառակ,
Նայեցի ահով նրա երեսին,— 435
Ու առաջ անցա քայլերով արագ,
Հոգուս բեռ արած խեղճությունը իմ։
Իսկ մերոնք, անմար եռանդով վայրագ,
Կռվում էին դեռ ու քանդում էին։
Հուր ու ծխի մեջ օրը վերջացավ— 440
Եվ մենք կանգ առանք լեռան փեշի մոտ,
Հուր ու ծխի մեջ թշնամին անցավ՝
Ուսին շալակած պարտություն, ամոթ։
Եվ ամեն անկում, ամեն վերք ու ցավ
Ծածկեց գիշերի վարագույրը մութ։
445
Եվ մենք ետ դարձանք դաշտերից մարտի՝
Հանգստանալու հեռավոր գյուղում։
Հեռևում մի մեծ այրված արտի
Ցողուններն էին ծուլորեն մխում։
Ու քայլում էինք՝ հոգնած, անոթի, 450
Աշնան գիշերի մեգ-մառախուղում։
Երկու ընկերով քայլում էինք լուռ՝
Հոգնած գինվորի եռանդով անշեջ։