Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 9 3 1



Բ Ո Ր Ի Ս Ջ Ն Ե Լ Ա Ձ Ե

Где он, бронзы звон, или гранита грань...
ВЛ. МАЯКОВСКИЙ

Ահավասի՛կ այստեղ, Ալեքսանդրյան այգում,
Որ կոչվում է հիմա 26֊ի անվան,—
Այս պատանին,
Անպարտ այս ղեկավարը,
5 Պատվանդանի վրա բրոնզացել է անմահ։ —

Հայացքը դեմն հառած,
Դեպի անհուն հեռուն,
Կուրծքը տված գալիք մրրիկների թափին,
Հոկտեմբերի հրդեհը իր բիբերում՝
10 Նա նայում է հեռուն,
Հեռուն,
Ուր ծագում է մի նոր, անեզրական արփի։
նա կանգնել է հաստատ, այգ պատանին,—
Բրոնզացել է, որպես երիտասարդ տիտան.—