Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15 Նա հիմնադիրն է Վրաստանի
Լենինյան
Կոմ —
Երիտ —
Միության։

20 Հիսուն հազար բրոնզյա ընկերների ձեռքով
Այս երգեցիկ բրոնզում իր ընթացքը դրած —
Հերոսության, փառքի մի երեկո
նա բարձրացավ այս վեհ պատվանդանի վրա։ —

Նա բարձրացավ հաստատ, ինքնավստահ,
25 Այնպես, ինչպես կյանքում դեռ ո՛չ մի ծեր,
Լեգենդական հերոս՝ իր նժույգին նստած՝
Փառքի պատվանդանին չի՛ բարձրացել։ —

Ո՞ւր եք դուք, հերոսնե՛ր, որ ձեր փառքին վստահ,
Պատմության քառուղիներով, որպես լեգենդ,
30 Անցնում էիք՝ մարմարյա նժույգներին նստած՝
Գեղեցիկ ու սնամեջ ձեր փառքի հետ...

Ո՞ւր եք դուք, ոսկյա Աքիլլե՛ս և Պատրոկլե՛ս

մարմար,


Ու արագաոտն Ուլիս — հովիվների արքա...
Ահավասի՛կ բրոնզյա այս Աքիլլեսը,
35 Որի Հոմերոսը դեռ պիտի գա։—

Դուք կործանեցիք հեքիաթի Տրովադա՛ն, .
Եվ երգեցին դարեր ձեր գործերը ռազմի,—
Ահավասի՜կ սակայն մեր նո՜ր Աքիլլեսը,
Որ կործանեց Տրովադան կապիտալիզմի...