Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հնգամյակի համար գոյամարտի ելած
Կոմերիտ անթի՛վ գնդերում,
70 Չինաստանի կարմիր դիրքերում,
Յունգշտուրմի երկաթյա շարքերում:—

Երգում է բրոնզը
Երկրից — երկիր,—
Բրոնզը երգում է
75 Հերոսության երգեր...

Օ, ե՞րբ է զնգացել ջահելություն այսպես,
Ինչպես այս բրոնզյա պատանին —
Այստե՜ղ —
Կանգնած գրանիտյա իր պատվանդանին...

80 Ահավասիկ, պոե՛տ, բրոնզի զնգոցը,
Որ դեռ երկար պիտի այստեղ հնչե
Եվ աշխարհի բոլո՛ր, բոլո՛ր գոտիներից
Միլիոնավոր բրոնզյա պատանիների
Հերոսության, փառքի ու պայքարի կանչե։ —
85Նա ՛և կյանք է, և՛ երգ է, և՛ լեգենդ,—
Այսպե՜ս է զնգում բրոնզը, պոե՛տ։ —