Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ե. Չարենցի Երկրի ժողովածուի II հատորի զետեղված գործերից մեծ մասի համար հիմնական տեքստ է ծառայել բանաստեղծի 1992 թ. Երկերը (Երևան), որ ծանոթագրություններում հիշատակվում է Երկեր, տեքստային տարբերություններում` Երկ անվանումով:

1922 թ. Մոսկվայում հրատարակված Երկերի ժողովածուն ծանոթագրություններում և տեքստային տարբերություններում նշվում է ԵԺ II համառոտագրությամբ։

Տեքստային տարբերություններում և ծանոթագրություններում հիշատակվող ԺՊ-ն 1927 թ. Թիֆլիսում հրատարակված պոեմների ժողովածուն է։

Առաջին անգամ առանձին գրքույկով և հենց իր վերնագրով տպագրված երկը տեքստային տարբերություններում նշվում է I տ. (տպագրություն) անվանումով։ Առանձին գրքույկով, բայց և այլ գործերի հետ մի ընդհանուր վերնագրով տպագրված գործերի համար տեքստային տարբերություններում նշվում է ընդհանուր վերնագիրը` հետևյալ համառոտագրությամբ.

ԲԲԲ — Բոլորին, բոլորին, բոլորին (Երեք ոադիոպոեմ), 1920 թ. Երևան։

ԵՓՊ — Երեք փոքրիկ պոեմ «Լենին» շարքից, 1925 թ., Բեռլինա.

ՉԲ — Չորս բալլադ, 1929 թ., Մոսկվա։

Առաջին անգամ մամուլում տպագրված գործերի համար ծանոթագրություններում և տեքստային տարբերություններում նշվում է թերթի կամ ամսագրի անունը հետևյալ համառոտագրությամբ.

ԳՀ — Գրոհ, ամսագիր, Թիֆլիս։

ԽԲ — Խորհրդային Հայաստան, օրաթերթ, Երևան։

ԿՄՄ — Կեցցե Մայիսի մեկը, միօրյա թերթ։ Երևան։

Կոմ — Կոմունիստ, օրաթերթ, Բաքու:

Հմբ — Համբավաբեր, շաբաթաթերթ, Թիֆլիս։

Մն — Մաճկալ, օրաթերթ, Երևան։