Օրհներգելով իմ հեթանոս Աստծուն: 71—80
Ես հասկացա, որ պերճանքներ դու ունիս —
Եվ մենևմենակ Լույս ճամփաներդ ընկա... 81
Որոնումիս ու փնտրումիս մեծ ճամփին 83—85
Ճամփաս լուռ էր, ճամփիս` աստղեր ու լուսին,
Որ ինձ ժպտում էին սե՛գ:
Գնո՜ւմ էի լուսավորված իմ ճամփով 89—92
Երազորեն սայլս օրորվում էր հանդարտ՝
ճամփաների ամայության մեջ մթին.
Հ՜ոյ-հո՜յ,— ես ուխտ էի գնում իմ բախտին —
Եվ տրտմորեն նիրհում էին լեռ ու արտ...
Ո՛չ գիշեր էր, ո՛չ ցերեկ — այլ երկուսն էլ միասին
Փարվել էին ու քնել` որպես երկու ամուսին...: 93 —104
Եվ լո՜ւռ էր այնտեղ: Հեռու-հեռվում
Մի ինչ-nր հի՜ն, հի՜ն Վանք էր երևում:
Փայլում էր ոսկի կատարը Խաչի`
Որպես վերամբարձ թռիչք հառաչի:
Ճամփան ոլորուն` իջնում էր վա՛ր, վա՛ր,
Դեպի ձորերի գիրկը, ուր չկար
Ո՛չ մարդկային հետք, ոչ մարդ արարած՝
Երազ էր կարծես՝ հանկարծ կյանք դառած:
Եվ հանկարծ մութը ղրկեց ամեն ինչ.
Կարծես չի եղել — չի՛ լինի ոչինչ:
Ադամամութը ղրկեց ամեն թան —
Եվ ես կորցրի հին Վանքի ճամփան:
Եվ լո՜ւռ էր այնպես: Ոչ nք չէր խոսում:
Գետակն էր հեռվում տաղտկորեն հոսում:
Եվ սպասում էր լեռ, հովիտ ու քար —
Կարծես թե մեկը այրի պետք է գար։
VII
104
հտ
Եվ ահա լեռան ձյունապատ կողից
Բարձրացավ հանկարծ մի լուսավոր ձեռք.
Ծաղիկներն հանկարծ ժպտացին հողից.
Որ հազա՜ր թաքուն գանձ ունի ու բերք.