Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրիկնամութն արդեն իջավ դաշտերին,
Հնձվորներդ, վաստակավոր, կգան տուն,
Թող կուշտ ուտեն սեղանիս բերքն ու քնեն,
եվ թող խնդա՛ ճրագիս լույսը արթուն:
Օ, սրբազա՛ն, արեգնազա՛ն Հայրենիք...
Ես շահե՛լ եմ՝ սիրո՛վ, սիրո՛վ լեփ-լեցուն.
Ունեմ հազար զոհաբերում ու բարիք
Քո գրկառատ ու հեթանոս Աստծուն։
Հունձքը կանցնի։ Հավաքելով ամեն ինչ՝
Ամեն ժպիտ, ամեն արցունք ու բարիք՝
Տուն կըդառնան հնձվորները քիչ-քիչ
Եվ կօրհնեն Քեզ, Կապուտաչյա՛ Հայրենիք...

163-164 Վաղը, վաղը գինառատ հարսանիքը կըտոնենք.
Կապուտաչյա՜ Սիրուհիս...— մեզաստվածներն են

կանչում


166-169 Վաղը կա մի հարսանիք, մի հարսանիք գինեծոր.
Հրավիրել եմ արդեն ես աղջիկներ սիրասուն՝
Որոնց ձայնից կուսական խնդալո՛ւ են սար ու ձոր..
Գինինե՛րեմ ես բերել, հյութե՜ղ, հյութեղ ու կարմիր

171 Սեգ ծաղիկներ կան քերված հովիտներից բազմերանգ
173-174 -ը և հտ
Առասպելնե՛ր ապրված, առասպելնե՜ր դյութական՝
Անցորդների մասին, որ մի օր անցան ու չկան։
Եվ որսեր եմ ես բերել՝ անտառներում զարնված՝
Ճերմակ, ճերմակ, որպես ձյուն՝ երկնքի մեջ սերմված։
Խաղողներ կան սեղանիս, որ քաղել են կույս ձեռքեր՝
Երբ ուզեցել է քամին նրանց գովքը սիրերգել:
176 հտ Այնքան կարկաչ ու ծիծաղ, այնքան ցնծանք արյունի։
Եկե՛ք, եկե՛ք, մոտեցե՛ք արևառատ սեղանիս.
Կերե՜ք բերքերն՝ իմաստուն ողջակեզներն եղանիս՝
Որ բերել եմ հայրենի հովիտներից բախտավոր...
Կերե՛ք հացերս իմաստուն՝ որպես նոթի ուխտավոր։