Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անեծքի, ոխի կնիք կար համառ:
48 Մեր ջահել հոգին և մեր սիրտը-չար:
56-57 Կանգնեցինք, անխոս նայեցինք իրար։
Նեխվել էր, փտել անձրևների տակ.
63 Բայց գուցե՜նա էլ կրել է զենքեր,
68 Հորիզոնն հանկարծ երևաց մաքուր:
70-72 Եվ որպես սիրող ու փայփայող քույր,
Կանչեց ինձ նորից ավերված ու հին
Այդ ճամփան անվերջ, անողոք ու կույր
77-78 Նորից տղերքը երգեցին.- է՜յ, ջա՛ն,
Հե՜յ, ջա՛ն, Հայրենիք, մատղաշ կուրծքդ բա՛ց...
80 Այդ երկինքների կապո՛ւյտը անծայր,
82-83 Որ այս դաշտերում-քմահաճ ու չար,
Պե՛տք չէ որ մարդը հեկեկա թաքուն՝
87 Չէ՞ որ աշխարհում կա մի խոր թախիծ,
89 էլ ինչո՞ւ ենք մենք վերցնում կյանքից-
92 Կախել մեր գլխին այսքան կուրորեն։
94 Եվ շեն հագենում, և քանդում նորեն:
98-102 Երբեք Երկնքի անհուն կապույտին.
Եվ մի՞թե նրանց չի՞ հրամայել
Քնքշությունն այս խոր-լինել մտերիմ:
Այս անդորր հեռուն ո՞ւմ չի հմայել,
Այս անդորր հեռուն-Երկնքի պես հին...
105—108 Փռել է կարմիր փեշերն հրավարս,
Որ հոգին մնա հավետ վիրավոր:
Եվ ամեն գիշեր զոհել հազար հարս՝
Իր հին Մեհյանի շեմքին դարավոր:
112 Իսկ այստեղ-նեխած վերմակների տակ-
119 Եվ այնտեղ, ժայռի կատարն արնաներկ,
121 Սարսափած հոգով մենք անցանք առաջ։
125 Ցեղիս կսկիծը ուսերիս առած՝
132 Ցեղիս վիշտը հին ու իր բախտը չար...
143 Պարծենո՛ւմ էինք, որ տաժանք ունենք՝
158-159 Ալևոր ու ցուրտ գագաթը հասանք։
Կանգնեցինք հսկա կատարի վրա
161 Եվ մեր կրծքերը արթշիռ թունդ առան,
167-168 Եվ մի անգամ էլ խո՛ր թվաց ու վես
Տիեզերքն համակ, իսկ կյանքը-սիրուն։