Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

473 Բայց Մաքառումի Ոգուն մտերիմ`
483 Բայց հանկարծ քամին գլորեց գետին`
Iտպ, ԵԺ II 492 հտ ....Ես չեմ մոռանա այն գյուղը երբե՛ք,
Եվ այն խելագար վայրկյանը քինոտ,
Երբ վերջին անգամ դողաց հուսաբեկ
Իմ բանաստեղծի ձեռքս վարանոտ...
Եվ իմ լուսավո՜ր, վերամբարձ ու սեգ
Ու արեգ հոգիս դարձավ արյունոտ:

Չ՛է, չեմ մոռանա տնակն այն ավեր
Եվ այն մանկական աղաղակը խոր...
Միթե իմ հոգին չգիտե՞ր ցավել,
Միթե իմ հոգին, կույր ու վիրավոր,
Սկզբի օրից կեղծե՞լ էր, դավե՞լ—
Եվ լոկ ա՛յն պահուն հայտնվել էր նոր....

Մի գազան էի դարձել այն պահուն:
Մթնած աչքերով տեսնում էի ես
Երկու մանկական գլուխներ սիրուն
I տպ Եվ սև դեմքը մոր, որ խնդրում էր մեզ
Եվ աղերսում էր — Աստըծու սիրուն —
Լինել հոգեգութ ու աստվածատես:
ԵԺ II Եվ ծեր դեմքը մոր, որ գունա՜տ այնպես,
Խնդրում էր՝ մեր սուրբ Աստըծո սիրուն՝
Լինել հոգեգութ ու աստվածատ-ես:

I տպ, ԵԺ II Ու այն եմ հիշում, որ սուրը ձեռիս,
Մեռած Քաղաքի տեսիլն հոգուս մեջ`
Ես վրա պրծա... Եվ մի՛ հարվածից
Ընկած էր արդեն իր զավակը մեծ:
Երկրորդ զավակն է՛լ երկրորդ հարվածից
Ահաբեկված մոր ոտքի մոտ փայեց:

Եվ, սատանայի քրքիջով համառ,
I տպ Քաշեցի դողդոջ ձեռքերից ծեր մոր.
ԵԺ II Քաշեցի Ճերմակ մազերը ես մոր.
I տպ — Վերցրո՛ւ, հեք կին, վերցրու, հիմա՛ր,
ԵԺ II —Վերցրո՛ւ, պառա՛վ, վերցրո՛ւ, հիմա՛ր,—