Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

176—177 — Եգի՜շ, Եգի՜շ — գոռաց
Սերգեյը ներքևից:
181 Քունքը կիսեց,
183 հտ Եվ հիմա — էստեղ եմ,
Կոմունիստնե՛ր, ձեզ հետ:
Դավճա՞ն եմ եղել —
Կասեք:
Բայց գիտե՞ք՝ վայրկյան էր մնացել,
Որ կիսվեի ես է՛լ:
Եվ գիտե՞ք՝ ինձ է՛լ ոնց որ էն
Վայրկյանին կիսել, հարվածե՛լ են.
էն վայրկյանից — գիտե՞ք — մինչև օրս
Ես լսում եմ — լսում եմ... նրա ձենը:


Ի՛նձ էր կանչում.
Ինչո՞ւ...
— Երեխա՛ էր Սերգեյը...
Օ, մանո՜ւկ էր նա ոնց որ մի:
Տեսնում եմ, սակայն, որ նա է՛լ
Նայում է իրեն ձեր որմից...
Ո՜նց է թռել էստեղ՝
Կոզակի հարվածը ճակատին,
Ու նայում է էսպես,
Ձեզ պես
Պեր-Լաշեզի պատից...


Թող պառկի՛, պառկի թող նա էստեղ,
Ձեզ հետ,
Հենց էս պատի ներքո:
Միևնույն չէ՞ ընկած կոզակի,
Թե վերսալցու ձեռքով:
Ընկերներ:
Թող պառկի՛ Սերգեյը ձեր քով...

էսպես էր, ընկերներ, էդ դեպքը:
Էսպես էր, Պեր-Լաշե՛զ:
Իսկ հետո՞...