Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դարձնել մեր դիերը Թնդանոթի միս:

Մեր միսը, Մեր դիե՛րն անգամ Նրանք վաղո՜ւց հիմի կըլինեին մարսած Թե չշրջեր ներքևը Մեր կարմիր ՈՒրվականը, Որ կոչում են նրանք_ «Կոմունիզմի Սարսափ»… Թե որ լիներ մեր վիզը Նրանց աոչև կքած.— Թե չիմանար Փարիզը, Որ էգուց կըգանք…

III.—ՄԵՆՔ ԴԵՌ ԿԸԳԱՆՔ

Ահը Գրկել է նրանց հիմի դե: Աշխարհին տիրողը Ինչի էլ ուզում է դիմի —— Կարո՞ղ է դարձնել էլ միթե Բանվորական գնդերը Թնդանոթի միս: ——

Տեսնում եմ՝ Ներքևում հիմի, Դե՛մս, Դե՛մս, էնտեղ —— Փողոցների եռում, Շաոաչում —— Լսո՞ւմ եք՝ Բաոաչում է սարսափը…

Հեռուն, Բանվորական թաղերը խավարում —— Լսո՞ւմ եք.