Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փսփսամ են . Խոսում են:_ Ոնց որ վրեժ մի ալ' Հոսամ է էնտեղից սարսափը Դեպի էտուալ. Սարսափը Սահում է էստեղից,ձեր քովից, Փչում է Մոսկովից, ոնց որ հողմ: Ոնց որ միրաժ մահու՝ Հռնդում է սարսափը ու սահում Տիրողների չորս կողմը…

Հողմը, Տեր հողմը, Հոկտեմբերի հողմը Դարձել է հիմի ուրագան: Նիագարից մինչև Արագած Հոնդում է հիմի երկրագունդը: Պատռելով լռության ցելերը՝ Հողմե՜ր են հասցրել արդեն Մի աոավոտ էստեղ Տեր ցանած ծիլերը:

Եվրոպայում արդեն Կոմոունիզմի Ուրուն Մարմին է ստացել ու միս: Շրջում է Լոնդոնում, Ռուրում, Թալկաններում հիմի: — Ելնում է Գրեն Բելվիլից Կարմիր բանակ դարձած՝ Տիրողների հոգում տարածում է հիմի Անպատմելի սարսափ… Ամենաարիստոկրատ թաղերից մեկը Փարիզում Բանվորական թաղ Փարիզում ։