Այս էջը սրբագրված է
Երկիր, Ափե-ափ, Լցված է մեր տապով: Մի վիթխարի թափով՝ Լսում եմ՝ Շուրչս ահա Հռնդամ են լուրերը: Սինգապուրից_Փարիզ… Վսւշինգտոնից _Լոնդոն… Տենդով, Թինդով, Շռինդով, Հռնդում են լուրերը:
Թիկունքս հենած էս քարին՝ Լռել եմ: Լարել եմ ականջս: Լսում եմ աշխարհի Ռադիո_կանչը:
Ելնելով դեմից, էյֆելից _ Տարածվում են լուրերը: Լուրերը, Ոնց որ հողմ, Տարածվում են աշխարհի չորս կողմը: Մշուշում Թփրտում է օդը հսղմանման տապից.՝ Ղժժում է. — Ժո՜ւ֊ժժո՜ւո՜ւ, ժու֊ժժժո՜ւո՜ւո՜ւ,ժու-ժժժո՜ւո՜ւո՜ւ… — Շտապե՜ք, շտապե՜ք, շտապե՜ք… Հնդկաստանից Տիբեթ_ Ու ետ՝ Դեպի Փարիզ, Լոնդոն, Դեպի Բեռլին… Թնդում է օդը լարերի Տենդից:—