Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու եu,
Նստած էստեղ՝
Լարել եմ, սրել ականջս:
Շուրթս
Բռռում է —
Ռադիո-կանչը:
Ականջս նրանց թնդյունին —
Լսում եմ:

— Խոսում են Լոնդոնից: —
«— Լսե՜ք, լսե՜ք, լսե՜ք...
Խոսում է —
Ֆորիան Օֆիսի
Ռադիո բյուրոն...

Զերո...
Մոտենում է մարդկության ֆինալը...
Մոսկովից արշավում է —
Երրորդ Ինտերնացիոնալը—.
Ամենաթարմ լուրեր...
Մոսկովի դիմակը բացված է հենց նիմա...
Կոմինտերնի բյուրո...
Զինովև՛ի նամակ...
Մոսկովից հրահրում են քանդել Ֆորիան-Օֆիսը․․․
Լսե՜ք, Լսե՜ք, Լսե՜ք»...

Հոնդում է մյուսը,
Խառնվում է Լոնդոնի ձենին —
Ոնց որ նաբաթ լինի: —

Լսում եմ:
Խոսում են Բեռլինից: —
«— Ա-յի՜ի՜ի՜․․․
— Գտա՜նք, գտա՜նք, գտա՜նք...
Զարհուրելի սարսափ,
Կարմիր վտանգ,
Երրորդ Ինտերնացիոնալը մերկացած,
Ոչ մի կասկած չկա,