Գերմանական Չեկա՜,
Գե՜ր-մա՜-նա՜-կա՜ն-չէ-կա՜ա՜ա՜..․»:
Ականջս
Գերմանական էս կանչը
Ինչքա՞ն պիտի տանջեր
Չգիտեմ դեռ էլի —
Սակայն հանկարծ․..
Ճանկոթում են հանկարծ ականջս.—
Խոսում են Ռեվելից.—
«— Ռռռռոյի՜,
ռռռռոյի՜
ռռռռռռռոյի՜ի՜ի՜:
Ուրիշ ոչինչ:
Խոսում են:
Բռռում է օդը:
Երևում է՝ խեղդում են...
Ո՞ւմ...
Ո՞վ...
Ընչի՞...
Կրկին լսում եմ:
Մի ահռելի ալիք դիպչում է ականջիս.
Կծկում եմ ջղերս ու լարում:
Խոսում է — Սոֆի՛ան:
«Ահռելի պայթյուն տաճարում...
Հազարավոր դիակ...
Թագավորը դիպվածով ազատված,
Սարքել է — Կոմինտերնի Բուլղարական հատվածը ..
Միակ միջոցը սրա դեմ — ճակատն է ընդհանուր...