Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բանվոր Զագինը,
— Հնարել է հնձի մեքենա,
Կոմսոմոլը մտնում է կարմիր բանակ․․․»

Բարձր,
Բարձր,
Անահ
Հռնդում են լարերը:
Թնդում են ականջիս դեռ էլի:

Խոսում է — Երրորդ Ինտերնացիոնալը:—
«— Կոմունիստական ցույց Ռեվելում,
— Սպիտակ տեռոր,
— Հեղափոխությունը ննշված է Անտանտի
— Դահիճների ձեռով,
— Սպանվածներ անթիվ...
— Անթիվ <1 անընթ.>
— Պրոլետարներ, բոլոր երկրների, միացե՛ք»

Կանչում է — Երրորդ Ինտերնացիոնալը: .
Կոմունարներ,
Լռո՞ւմ եք.
Կանչում է՝
Գան,
Ազատեն,
Եվ բերեն, — Կարմիր հատուցումը.
Կանչում է վերջի՛ն պայքարի,
Վերջին գրոհի՛ մի:
Ընկերներ,
Խախտվել է արդեն
Տիրողների հիմը:

Նրանք,
Իհա՛րկե,
Կարող են զարկել Մինկովին,
Ռեվելի կռիվը
Կարող են արճախեղդ անել: