Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սակայն չե՞ն կարող նրանք 1»
Լենինյան բանակն սպանել։

Կարելի՞ է սաստել ուրագանը.
Կամ լեռնացող ալիքը,
— Կոմսոմոլը,
— Հոսող ժամանակը...
— եղ կենդանի գալիքը...
— Կոմսոմոլը...
— Այսինքն նրա՜նք,
Որոնց հանդեպ ես ինքս,
Պոետս —
Հնադարյան մամոնա եմ թերևս,.
Միջնադարյան տեսիլ...
— Նրա՜նք,
Որ բացել են աչքերը —
Հոկտեմբեր են տեսել...

Հասնում են,
Ուռճանում են նրանք,
Հասակ են քաշում, ոնց որ անտառ-
Աշխարհը բովանդակ
Դղրդում է նրանց արշավից.—
Անթիվ,
Անթիվ,
Անթիվ,
Աճում են,
Բազմանում են նրանք
Ելնում են Ռուրից,
Վարշավից...

Վայրկյանը
Լարուն է հիմի, ոնց որ երկունք:
Գալարվում է աշխարհը,
Պիտի ծնի՜: —
Դեմ առ դեմ —
Բանակներ երկու: