Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պայքար է գալիքի
Եվ համառող հնի:

Հինը
Հևում է հրեն ներքևում։
Տագնապից գալարվում է:
Նվում է:
Հավաքում է ուժերը,
Կուտակում —
Խեղդել է կամենում բնում —
Լեռնացող ընդհարումը...
Սարսափից դեղնել է
Երեսի կաշին:
Ռանգը թափել:
Չռել է աչքերը,
Հառել հյուսիս:
Զառանցում է նոր Ռուր
Պեր-Լաշեզ․
Դիե՜ր,
Դիե՜ր,
Դիե՜ր,
էշելոններ մսի: —
Կարծում է գալիքը.
Անխուսափելին
Գալու է հյուսիսից:

Իհա՛րկե, էնտե՛ղ է
Գլխավոր մեր բերդը:
Մեր գլխավոր ամրոցը — իհա՛րկե, հյուսիսո՛ւմ է:—
Կըդիմանա՞ր սակայն մինչև օրս մեր բերդը,
Թե չլիներ կյանքում
Հնդկաչինից Ջանգու
Մեր կենդանի հոսումը...

Թե չլիներ մեր շունչը Փարիզում,
Չլիներ Լոնդոնո՛ւմ կամ:
Երկրագնդի եթե
Յուրաքանչյո՛ւր մասում