Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցիմմերվալդ և Կինտալ— Ակնարկում է Ցիմմերվալդի և Կինտալի Միջազգային սոցիալիստական կոնֆերանսը. աոաջինը տեղի է ունեցել 1915 թ, սեպտեմբերին, երկրորդը՝ 1916 թ. ապրիլին։

Միություն — Ակնարկում է Համաշխարհային աոաջին պատերազմի տարիներին իմպերիալիստական տերությունների խմբավորումները' Անտանտա և Եոյակ միություն։

Ֆոrիան օֆիսը — Անգլերեն արտաքին և բաժին բառերն են ներկա դեպքում' արտաքին հաղորդումների բաժին։

Երրորդ ինտերնացիոնալ — Կոմունիստական ինտերնացիոնալ. միջազգային պրոլետարական կազմակերպություն—հիմնվել է 1919 թ. և գոյություն ունեցել մ՛ինչև 1943 թ.ւ

Խոսում է-Սոֆիան — Ակնարկում է Բուլղարիայի բանվոր դասակարգի ելույթները Ցանկովի ֆաշիստական կառավարության դեմ 1923 թ. սեպտեմբերին, կառավարական միջոցառումները Բուլղարիայի կոմունիստական կուսակցության դեմ 1924 թվականին, պայթյունը Սոֆիայի տաճարում 1925-ին։

Հինդենբուրգ—Պաուլ ֆոն (1847—1934) — Գերմանական ֆելդ- մարշալ, միապետական և հետադեմ. 1925—1934 թթ, Գերմանիայի վարչապետ։

Ցուզ — Չարլզ էվանս (1862—1949) — Ամերիկյան պետական գործիչ, 1921 —1925 թթ. Ամերիկայի պետական քարտուղարը։


Չեմբեռլին—Օստին (1863—1937)— Անգլիայի արտաքին գործերի մինիստրը 1924—1929 թթ.։

Կոմունիստական ցույց Ռեվելում — Ակնարկում է բանվորական ցույցերը Տալլինում (քաղաքը նախկինում կոչվել է Ռեվել),ապստամբությունը 1924 թ. դեկտեմբերի 1-ին, որ պարտության է մատնվում. գնդակահարվում .ու աքսորվում են հազար բանվոր և գյուղացի:

Ջաոանցում է նոր Ռուր — Ակնարկում է oտարերկրյա զորքերի և գերմանական բանվոր դասակարգի արյունահեղ ընդհարումը 1923 թ. մարտին։